Եգիպտոսի անվտանգության ուժերը սխալմամբ կրակել են մեքսիկացի զբոսաշրջիկների վրա
Եգիպտոսի անվտանգության ուժերը սխալմամբ կրակել են մեքսիկացի տուրսիստների վրա, մահացել է 12 մարդ, այդ թվում եգիպտացի գիդեր: Եվս 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, դեպքը պատահել է կիրակի: Ըստ տեղեկությունների, անվտանգության ուժերը հետևելիս են եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցչիներին:
Կրակոցների տակ են հայտնվել չորս «Ջիպ» մակնիշի մեքենա, որոնց մեջ եղել են մեքսիկացիներ ու եգիպտացիներ: Տուժածները հոսպիտալացվել են: Հիվանդանոց է այցելել նաև Եգիպտոսում Մեքսիկայի դեսպանը: Նա տեսակցել է վիրավոր մեքսիկացիներին, նրանց վիճակը գնահատվում է կայուն: Մեքսիկայի նախագահը Եգիպտոսի իշխանություններից պահանջել է տեղի ունեցածի մանրամասն քննություն իրականացնել: