Այս տարի թունավորումների դեպքերն աճել են. ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ
Վերջին թունավորումների դեպքերը կարելի է բաժանել երկու խմբի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն՝ ընդգծելով մարդկային գործոնով և առանց դրա դեպքերը:
«Թունավորումների դեպքերով պետք է հետևություն անեն այն մարդիկ, ովքեր սնունդ են արտադրում և մատակարարում հաստատություններին»,-ասաց Ասոյանը:
Անդրադառնալով Շիրակի մարզի թունավորման դեպքին՝ նա նշեց, որ այստեղ պատասխանատվությունը տեղական ինքնակառավարման մարմինների վրա է, քանի որ գործ ունեն մաշված ջրատարերի հոտ:
ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստի խոսքերով՝ Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցի թունավորման դեպքն այդքան ծանր և խորը չէր, սակայն բայց խնդիրներ կունենան այդ բիզնեսով զբաղվողները. «Պետք է այնպես անել, որ նրանք այլևս այդ գործով չզբաղվեն»:
Ասոյանը շեշտեց, որ թունավորումները նախորդ տարվա համեմատ աճել են, որին նպաստել է նաև շոգ եղանակը. «Այս տարի շոգերն աննախադեպ էին: Սնունդն ավելի արագ է փչանում»:
Վերջում բժիշկը հորդորեց թեթև սնունդ օգտագործել, իսկ շոգին օղու փոխարեն թան խմել:
Նախորդող հրապարակումներ՝
Եթե տնտեսվարողները մի քանի անգամ պատժի ենթարկվեն, ավելի զգոն կլինեն. Կ. Չիլինգարյան
Բաղրամյանի, Այգեզարդի դպրոցներում և մատակարարի մոտ իրականացվում են ստուգումներ. ՍԱՊԾ
Տնօրեն. Հոսպիտալացված երեխաների մեծ մասն այսօր դպրոցում է
Բաղրամյանի դպրոցի տնօրեն. Իրավիճակն այնքան բարդ չէ, ինչպես ներկայացվում է
ՍԱՊԾ տեսուչները լաբորատոր հետազոտություն են անցկացնում Բաղրամյանի դպրոցում
Նախնական տվյալներով Բաղրամյան գյուղի դպրոցականները թունավորվել են նրբերշիկով կարկանդակից
Բաղրամյան գյուղում 20 երեխա թունավորման նախանշաններով տեղափոխվել է հիվանդանոց
Դպրոցներում վաճառում են արգելված սնունդ՝ չիփսեր ու գազավորված ըմպելիք
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում