Ըստ կանխատեսումների՝ Հայաստանն այս տարին 0.9 տոկոս տնտեսական աճ կունենա. ՉԻ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Հայաստանի տնտեսության համար մռայլ կանխատեսումներ է ներկայացրել: Հանձնաժողովի կայքում հրապարակված կանխատեսումների համաձայն, Հայաստանն այս տարին կփակի ընդամենը 0.9 տոկոս տնտեսական աճով: Այս մասին գրել է «Չորրորդ իշխանությունը»:
«Այնինչ կառավարությունը մշտապես խոսում է 4.1 տոկոս աճի մասին: Ի դեպ, ԵՏՄ հանձնաժողովը մռայլ կանխատեսումներ է ներկայացրել ոչ միայն Հայաստանի, այլև ԵՏՄ անդամ մյուս երկրների վերաբերյալ. ըստ այդմ՝ ԵՏՄ-ն իր գոյության առաջին տարին կփակի 2.4 տոկոս տնտեսական անկումով: Մինչ այդ հիշեցնենք, որ Հայաստանի համար մռայլ կանխատեսումներ էր արել նաև Համաշխարհային բանկը, որի գնահատականների համաձայն այս տարի տնտեսական աճը չի գերազանց ի 0.8 տոկոսը»,-գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան