Գերմանաբնակ թուրք երգչուհին ելույթ է ունենալու Երևանում
Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 24-ին կկայանա «Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր» խորագրով Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) հայկական ավանդական երաժշտության համերգը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին համույթից:
Համերգին ի թիվս այլ ստեղծագործությունների «Տաղարանի» արտիստների կատարմամբ առաջին անգամ հնչելու են համերգի խորագրի համանուն երգը, «Քոչարիների» շարքը, որն իր մեջ ներառել է մեր երկրի տարբեր տարածաշրջանների քոչարիները:
Համերգին իր մասնակցությունն է բերելու գերմանաբնակ թուրք երգչուհի Լեման Շտեհնը, ով հանդես է գալու հայկական երգերի կատարմամբ՝ հայերենով: Նա կատարելու է Կոմիտաս:
Երգչուհին եվրոպական երկրներում հանդես գալով տարբեր հայկական ծրագրերով՝ համերգներին ու հանդեսներին իր ուրույն մոտեցումն է դրսևորում Հայոց մեծ եղեռնի ճանաչման համախնդրին:
Լեման Շտեհնը ծնվել է 1968թ. Ստամբուլում: Փոքր հասակից տեղափոխվել է Գերմանիա: 14 տարեկանում վերադարձել է իր հայրենիք և ընդունվել է Միմար Սինանի համալսարանը՝օպերային և կոնցերտային երգեցողություն, Սահադեթ Իկեզ Ալտանի դասարանում:
Երգել է Ստամբուլի պետական օպերայի և բալետի թատրոնի երգչախմբում: Գևորգ Դավթյանի շնորհիվ, ով այսօրվա Ստամբուլի օպերային թատրոնի տնօրենն է, Լեմանը ծանաթացել և սիրել է հայ երգը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա