Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց նախորդ տարվա հունիսին օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման։ Դատավճիռը հրապարակվեց այսօր: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվեց օրինական ուժի մեջ՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը:
Նշենք, որ դատախազը միջնորդել էր Հայկ Կյուրեղյանին 14 տարվա ազատազրկման դատապարտել:
Դատավճռով բավարարվել է նաև գործով տուժող Քրիստինա Սարդարյանի քաղհայցը. Կյուրեղյանը, որպես վնասի փոխհատուցում, պետք է վճարի 284 հազար դրամ:
Դատավճռի հրապարակման պահին Հայկ Կյուրեղյանը նիստերի դահլիճում չէր, քանի մինչ այդ դատավորը նրան հեռացրել էր՝ ոտքի չկանգնելու պատճառով:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիսի 12-ին 31-ամյա Հայկ Կյուրեղյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից առաջ բարձրացել էր կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա: Ոստիկանությունից հաղորդել էին, որ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ: Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ» և 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով:
Նախորդող հրապարակումներ՝
Ամբաստանյալը հեռացվեց դատական նիստի դահլիճից
Հայկ Կյուրեղյանը կրկին ոտքի չկանգնեց
Հայկ Կյուրեղյան. «Այս մարմինն արդարություն իրականացնող մարմին չէ, դրա համար չեմ հարգում»
Հայկ Կյուրեղյանի գործով դատավարությունը սկսվում է
Հայկ Կյուրեղյանի փաստաբանը դատարանի որոշում դրական է գնահատում
Հայկ Կյուրեղյանը հաղորդել է, որ ոստիկանությունում իրեն ծեծել են. Հարուցվել է քրգործ
Դատարանի մոտ կրակոցներ արձակած անձը կալանավորվել է
Հայկ Կյուրեղյանը ոստիկանությունում դաժան ծեծի է ենթարկվել. Ավետիք Իշխանյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան