Մահացել է դերասան Միխայ Վոլոնտիրը
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Միխայ Վոլոնտիրը, ով հայտնի է «Գնչու» ֆիլմում խաղացած իր դերով՝ Բուդուլայ, 82 տարեկանում մահացել է Մոլդովայում: Այս մասին հայտնում է Լենտա.ռու կայքը:
Վերջին ամիսներին դերասանը ծանր վիճակով գտնվել է հիվանդանոցում: Նրա մոտ ախտորոշվել էր քաղցկեղ և շաքարախտ:
Վերջին տարիներին գրեթե ոչինչ չէր տեսնում: 1990-ականներից մի քանի անգամ վիրահատվել է: Չնայած հիվանդությանը, Մ. Վոլոնտիրը մինչև 2014 թվականն աշխատել է թատրոնում:
Մ. Վոլոնտիրը ծնվել է 1934 թ. Մոլդովայում: Նա խաղացել է բազմաթիվ ֆիլմերում, նրա ամենահայտնի կերպարն է Բուդուլայը՝ «Գնչու», «Բուդուլայի վերադարձը» ֆիլմերից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա