Քաղաքական կոնսոլիդացիան այլևս փաստ է. Էդուարդ Շարմազանով
Քաղաքական ուժերի մեծ մասն ակտիվորեն մասնակցում է Սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ քննարկումներին, այսինքն՝ քաղաքական կոնսոլիդացիան այլևս փաստ է: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ու հավելեց.
«Ուշագրավ է, որ քննարկումներին մասնակցել են ոչ միայն քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այլև հասարակական լայն շրջանակներ, ինչը բնորոշ է մայր օրենքի քննարկմանը: Բնականաբար, եթե կան կողմնակիցներ, կլինեն նաև ընդդիմախոսներ: Այնուհանդերձ, տարակուսելի է, որ ընդդիմախոսների մեծ մասը գրեթե որեւէ բովանդակային հակափաստարկ չի ներկայացնում և փաստաթուղթը քննադատելու փոխարեն հանդես է գալիս իշխանափոխության կոչերով:
Հարկ է նշել, որ բոլոր ժողովրդավարական երկրներում իշխանափոխության հասնում են ընտրությունների միջոցով: Մինչդեռ կիրակի մեր երկրի մի շարք համայնքներում կայացած ընտրություններում ընդդիմությունը մրցակցային թեկնածուներ չունենալու պատճառով չմասնակցեց դրանց: Կարծում եմ՝ այս փաստը պետք է մտահոգի նախ և առաջ ընդդիմությանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են