ԱՄՆ-ի դատարանը Ռուսաստանի նկատմամբ 44 մլն դոլարի տուգանք է սահմանել
Ամերիկյան դատարանը դատավճիռ է կայացրել, որով Ռուսաստանի նկատմամբ սահմանվել է 43,7 մլն դոլարի չափով տուգանք` այսպես կոչված «Շներսոնի գրադարանի» գործով ԱՄՆ-ի դաշնային դատարանի կողմից ավելի վաղ կայացված որոշումը չիրականացնելու համար:
«Washington Post»-ի տվյալներով` դատավոր Ռոյս Լամբերտը որոշումը կայացրել է հօգուտ հրեա հասիդների, որոնք ներկայացնում են «Հաբադ-Լյուբավիչ» ուղղափառ շարժման ամերիկյան թևը: 2010թ-ի դատական որոշման չիրականացման համար, երբ նույն դատավոր Ռոյս Լամբերտը որոշում էր կայացրել ամերիկյան հասիդներին փոխանցել գրադարանը, հայցվորներին հնարավորություն է տրվել ի շահ իրենց Ռուսաստանից պահանջել տուգանք 43,7 մլն դոլարի չափով:
Շներսոնի գրադարանի նկատմամբ դատական քաշքշուկները սկսվել են դեռևս 2004թ-ին, երբ ամերիկյան ուղղափառ հրեաները Ռուսաստանի նկատմամբ հայց էին ներկայացրել, պահանջով` իրենց փոխանցել հին հրեական գրքերը և ձեռագրերը (ընդհանուր առմամբ` 12 հազար գիրք և 25 հազար տարբեր փաստաթղթեր):
Ամերիկյան պարբերականի փոխանցմամբ` դատարանի նոր որոշումը թույլ կտա «Հաբադ» շարժմանը արգելանք դնել ԱՄՆ-ում ռուսական ընկերությունների ակտիվների վրա: Շրջանառվող լուրերի համաձայն` հասիդներն արդեն իսկ հետաքրքրված են ԱՄՆ-ում ռուսական Խնայբանկի ակտիվներով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան