Ամերիաբանկը տրամադրում է նոր ՓՄՁ վարկեր ՀՀ դրամով
Ամերիաբանկը տրամադրում է ՀՀ դրամով բիզնես վարկեր առնվազն 6 ամիս և ավել գործունեություն ծավալած փոքր և միջին ձեռնարկատերերին: Գերմանահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՓՄՁ աջակցության ծրագրերի շրջանակներում ՓՄՁ վարկերն Ամերիաբանկի կողմից տրամադրվում են տարեկան 13.5% տոկոսադրույքով:
Վարկավորման հիմնական նպատակն է աջակցել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ձեռք բերելու իրենց բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ շրջանառու և հիմնական միջոցներ:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, բիզնես վարկը տրամադրվում է պարզեցված եղանակով, անհրաժեշտ է միայն, որ վարկառուն բանկում լրացնի համապատասխան դիմում-հայտը և 2 բանկային օրվա ընթացքում կտեղեկացվի բանկի նախնական որոշման վերաբերյալ:
Աղբյուրը նշում է, որ ընթացիկ տարվա կիսամյակային արդյունքներով Ամերիաբանկը առաջատարն է վարկային ներդրումների ծավալով, որը կազմել է 257 մլրդ ՀՀ դրամ` աճելով 34%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այդ թվում, ՓՄՁ-ների մասով աճը նշված ժամանակահատվածում կազմել է 45%:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են