Կամերային և սիմֆոնիկ համերգ` նվիրված ՀՀ Անկախության օրվան
Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է կամերային և սիմֆոնիկ համերգ` նվիրված ՀՀ Անկախության օրվան:
Համերգի աաջին բաժնում հնչելու է կամերային երաժշտություն (Բրամս՝ Դաշնամուրային կվարտետ դո մինոր, Շուբերտ՝ Ֆանտազիա), ելույթ են ունենալու դաշնակահարուհիներ Նարե Արղամանյանը, Մարիաննա Շիրինյանը, ալտահարուհի Քիմ Քաշքաշյանը, ջութակահար Անուշ Նիկողոսյանը, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը:
Երկրորդ բաժնում աշխարհահռչակ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կկատարի Շնիտկեի Ալտի կոնցերտը:
Հիշեցնենք, որ Երևանյան 9-րդ երաժշտական փառատոնն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը: Փառատոնը նվիրվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին:
Նախորդող հրապարակում՝
Երևանյան 9-րդ երաժշտական փառատոն. «Համերգներին ելույթ են ունենալու յուրահատուկ երաժիշտներ»
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա