Beeline-ի աջակցությամբ կցուցադրվի «Արմենիադա» բեմադրությունը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
Beeline-ի և Մոսկվայի Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնի համագործակցության շրջանակում կցուցադրվի «Արմենիադա» բեմադրությունը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Բեմադրությունը Հայաստանը և հայոց պատմությունը ներկայացնում ու մեկնաբանում է նորովի` յուրահատուկ գեղարվեստական լուծումների, դերասանական խաղի, պոեզիայի և կենդանի երաժշտության միջոցով: Այս մասին հայտնում են «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Beeline-ը շարունակում է աջակցել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: Մենք հատկապես կարևորում ենք այնպիսի մշակութային միջոցառումների անցկացումը, որոնք հաջողություն ունեն թե´ Հայաստանում, և թե´ այլ երկրներում, քանի որ մշակույթն այն հզոր գործիքն է, որի միջոցով պատմական իրադարձությունները հնարավոր է առավելագույնս հասանելի ձևով ներկայացնել լայն հանրությանը: Վստահ եմ, որ նման մշակութային միջոցառումները նպաստում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացմանը ողջ աշխարհում», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ոչ ոք չի կարող գուշակել, թե վաղվա օրն ինչ է մեզ խոստանում, սակայն պարզ է մի ճշմարտություն. այն ազգը, որն ուզում է ապրել ու հարատևել , պետք է պայքարի և դասեր քաղի անցյալից, ապրի արժանավայել ու հայազգի հերոսների օրինակով ապացուցի աշխարհին, որ պայքարն է հաղթանակի գրավականը: «Արմենիադա» ներկայացումն այս ամենի վառ օրիանակն է, հավատացած եմ, որ այս ներկայացումը մեծ հաջողությունն է ունենալու համաշխարհային տարբեր բեմերում և մեր ձայնը հասանելի է դարձնելու հազարավոր մարդկանց»,-նշել է նախագծի հեղինակ և բեմադրող ռեժիսոր Վլադիմիր Գաբբեն։
«Արմենիադա» բեմադրության ցուցադրությանն աջակցում են նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը և ՀՀ սփյուռքի նախարարությունը։
«Արմենիադա» բեմադրության ցուցադրությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին ժ. 19:00-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Բեմադրության պրեմիերան կայացել է 2015 թ. ապրիլի 13-ին Մոսկվայի երաժշտության միջազգային տան մեծ դահլիճում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան