
Լևոն Հայրապետյանը ազատվել է տնային կալանքից
«Բաշնեվթ»-ի գործով մեղադրյալ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը ազատ է արձակվել տնային կալանքից:
«Նախաքննական մարմնի որոշմամբ Հայրապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինվել է ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին»,-ռուսական ТАСС գործակալությանը տեղեկացրել է իրավապահ մարմիններում իր աղբյուրը:
Նման որոշումն ընդունվել է, քանի որ ավարտվել է օրենսդրությամբ սահմանված կալանքի տակ մնալու առավելագույն ժամկետը: Հայրապետյանի տնային կալանքի ժամկետն ավարտվել է սեպտեմբերի 15-ին:
«Բաշնեվթի» գործով Հայրապետյանը կալանքի տակ էր 2014-ի հուլիսի 17-ից, իսկ մեքենայությունների միջոցով 700 հազար ԱՄՆ դոլար յուրացնելու գործով Հայրապետյանը կալանքի տակ էր դարձյալ նախորդ տարվա սեպտեմբերից: 2-րդ գործով դատախազությունը չէր հաստատել մեղադրանքը` վերադարձնելով նյութերը նոր քննության: