Կառավարությունը լրացուցիչ 16,5 մլն դրամ է հատկացնելու ՀՔԾ-ին. ՀԺ
ՀՀ Կառավարությունն իր առաջիկա նիստում քննարկելու է կառավարության պահուստային ֆոնդից Հատուկ Քննչական ծառայությանը (ՀՔԾ) լրացուցիչ մոտ 16,5 մլն դրամ հատկացնելու հարցը։ «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ գումարը հատկացվելու է աշխատավարձ վճարելու նպատակով։ Որոշման նախագծի հիմնավորումներում նշված է, որ անհրաժեշտություն է առաջացել ՀՔԾ քննիչների թիվը ավելացնել 7-ով, և լրացուցիչ գումարը հենց նրանց տրվելիք աշխատավարձն է։ Ըստ հիմնավորման՝ քննիչների թիվը ավելացնելը ուղղված է «քննիչների աննախադեպ ծանրաբեռնվածությունը թեթևացնելուն»։
Թերթը հիշեցնում է, որ ՀՔԾ-ն զբաղվում է պետական պաշտոնյաների ու իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ կատարված հանցագործությունների քննությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան