Օզոնային շերտի լավ վիճակը Հայաստանում կանաչ էկոնոմիկայի շնորհիվ չէ. բնապահպան
Սա միակ խնդիրն է, որ բնապահապանները կարող են պարզ երեսով նայել և ասել, որ մեր աշխատանքի դրական արդյունքը կա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով օզոնային շերտի պահպանության խնդրին:
Նշենք, որ սեպտեմբերի 16-ը Օզոնային շերտի պահպանման միջազգային օրն է:
«Օզանային շերտն էկրան է, որը պաշտպանում է մոլորակը արեգակի ուլտրամանուշակագույն և ռենտգենային ճառագայթներից: Դեռևս 1982 թ.-ին ճապոնացիները առաջինը նկատեցին և հայտնաբերեցին, որ Անտարկտիդայի վրա օզոնի շերտի անցք է առաջացել, այնուհետև ամերիկացի գիտնականները ուսումնասիրեցին և նկատեցին, որ այդ անցքը ավելի է մեծանում»,-ասաց բնապահպանը:
Նա նշեց, որ հետագա ուսումնասիրությունները աշխարհի տարբեր մասերում ցույց տվեցին, որ այդ անցքերը հիմնականում մեծ քաղաքների վրա են և դրանք հետևանք են արդյունաբերության:
«1985-ին ստորագրվեց Վինեննայի կոնվենցիան, որը օզոնի շերտի պահպանման մասին է: Հայաստանն այդ կոնվենցիային է միացել 1990 թվականին: Հիմնական նպատակն այն էր, որ արդյունաբերության մեջ օգտագործվի այնպիսի նյութեր, որոնք չեն քայքայում այդ շերտը»,-ասաց Կարինե Դանիելյանը:
Նա հայտնեց, որ Հայաստանում օզոնային շերտի հետ կապված ամենավատ վիճակը եղել է 1993թ.-ին. «Հետագա տարիներին մեզ մոտ նույնիսկ նորմայից լավ է եղել, դա կապված է եղել ոչ թե լավ աշխատանքի, կանաչ էկոնոմիկայի զարգացման հետ, այլ արտադրության պակասի հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները