Պուտինը պատրաստ է հանդիպել և զրուցել Էլթոն Ջոնի հետ. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել և զրուցել բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնի հետ: Լենտա.ռու կայքի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Վ.Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Միաժամանակ նա հերքել է ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը, թե նախագահը խոսել է Է.Ջոնի հետ:
Տեղեկատվությունն այն մասին, թե իբր Ռուսաստանի նախագահը զանգահարել է երգչին, հայտնվել էր նախօրեին էլթոն Ջոնի Instagram-ում:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև ընդգծել է, որ երկրի ղեկավարը եղել և մնում է բաց հանդիպումների և ցանկացած հարցի քննարկման համար:
«Չեմ կասկածում, եթե նման ցանկություն լինի, նախագահը պատրատ կլինի հանդիպել այդ թվում նաև Էլթոն Ջոնի հետ, որպեսզի տա պատասխաններ բոլոր հարցերին, որոնք նա կարող է բարձրացնել: Բայց դեռևս մենք նման առաջարկություն չենք ստացել»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Է. Ջոնը ցանկություն էր հայտնել հանդիպել Պուտինի հետ՝ նույնասեռականների իրավունքների շուրջ ռուսական առաջնորդի վերաբերմունքը քննարկելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան