Նախագահը չի հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին. Վարդան Պողոսյան
Այսօր Ազգային ժողովի նիստում, երբ քննարկվում էր Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանին մեղադրեց ապատեղեկություն տարածելու համար և հավելեց.
«Երեկ դուք պատասխանելով Արամ Մանուկյանի հարցին, ապատեղեկացրել եք: Սերժ Սարգսյանը երբեք հրապարակային չի հայտարարել, որ չի ձգտում Ազգային ժողովի նախագահի պաշտոնին, պետք չէ ապատեղեկացնել հանրությանը»:
Պողոսյանն ի պատասխան ասաց, որ ինքը կեղծ տեղեկություն չի տվել ու շարունակեց. «Դա հանրահայտ փաստ է և հաստատվել է Հանրապետության նախագահի կողմից տարբեր կանալներով, որ ինքը չի հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին, եթե անցում է կատարվելու խորհրդարանական համակարգի»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան