Թող մի բան էլ իրենց ձեռ չտա, Հայաստանի տնտեսությանը ձեռ տա. Վարչապետ
Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի գործընկերների հետ կա պայմանավորվածություն, որ ՀՀ վարչապետի առաջարկը` որոշ ռազմավարական նշանակության ապրանքների դիմաց վճարել ռուբլով, կքննարկվի չորրորդ եռամսյակում` տարվա վերջին: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
«Այդ գործընթացն այդքան արագ չի լուծվելու, բայց կարևորը, որ մենք հարց ենք ընդգրկել օրակարգում և կքննարկենք»,- հավելեց վարչապետը:
Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք դա ձեռնտո՞ւ է ԵՏՄ գործընկերներին, վարչապետն ասաց. «Դե, մեր ռազմավարական գործընկերներն են, թող մի բան էլ իրենց ձեռ չտա, Հայաստանի տնտեսությանը ձեռ տա»:
Հարցին, թե սրանից բխո՞ւմ է, որ պետք է փոփոխվի գազի պայմանագիրը, ՀՀ վարչապետը պատասխանեց, որ այդ հարցը դեռ պետք է քննարկվի: Նա նշեց նաև, որ առաջարկը առաջին հերթին վերաբերել է էներգակիրներին, որ դրա դիմաց Հայաստանը վճարի ռուբլով, քանի որ դոլար-դրամ-ռուբլի տատանումները առաջին հերթին ազդում են ՀՀ բնակչության վրա:
«Եվ դրա համար ճիշտ է, որ եթե մենք ռուբլով վճարենք, շատ կօգնի մեզ»,- հավելեց վարչապետը:
Նախորդող հրապարակում`
ԵԱՏՄ վարչապետերի հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը շեշտել է էներգակիրների՝ ռուբլով առևտրի հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին