«Սանիթեք»-ը աղբահանություն կիրականացնի նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Սանիթեք» ընկերությունն աշխատանքներն է սկսել նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Խոշոր ներդրումային այս ծրագրի շրջանակում Քանաքեռ-Զեյթունում ևս աղբահանության ոլորտում կիրականացվի եվրոպական չափորոշիչներին համապատասխան սպասարկում:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ թվով 586 աղբամանները տեղադրվել են ինչպես բազմաբնակարան շենքերի բակերում, այնպես էլ մասնավոր տնատիրությամբ պարփակված հատվածներում: Աղբահանությունը Քանաքեռ-Զեյթունում կիրականացվի սահմանված ժամանակացույցով:
Նախորդող հրապարակումներ՝
«Սանիթեք»-ն աղբահանություն կիրականացնի նաև մյուս 6 վարչական շրջաններում
Տարոն Մարգարյան. Պետք է հասնենք նրան, որ քաղաքացիներն աղբը թափեն սահմանված վայրերում
Քաղաքապետը տեսել է. Մալաթիա-Սեբաստիան կորած էր աղբի մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին