Գումարները մսխելու պատճառով Մեղրին ու Ագարակը մինչ օրս գազաֆիկացված չեն. «Ժողովուրդ»
«Ինչպես հայտնի է Իրան-Հայաստան գազատարն անցնում է անմիջական Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքների հարևանությամբ, սակայն այդ համայնքները մինչ օրս գազաֆիկացված չեն: Ավելին՝ դեռևս 2011 թվականին Իրանը 2 մլն դոլարի դրամաշնորհ է տրամադրել Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, որպեսզի նշված համայնքները գազաֆիկացվեն, իսկ անցած տարի էլ պետբյուջեից այդ նպատակով հատկացվել է մոտ կես միլիոն դոլար: Սակայն միևնույն է, Մեղրին և Ագարակը այդպես էլ չեն գազաֆիկացվել: Այն դեպքում, երբ այդ քաղաքների գազաֆիկացման համար անհրաժեշտ խողովակներն ու մնացած նյութերը վաղուց գնվել և ներկրվել են Հայաստան»:
«Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ «Գազպրոմ Արմենիայից» պատասխանել են, որ ո՛չ այս տարի և ո՛չ էլ եկող տարվա ընթացքում իրենք չեն նախատեսում իրականացնել Մեղրիի ու Ագարակի գազաֆիկացման աշխատանքները:
«Ի՞նչ է սա, եթե ոչ պետությանը հատկացված դրամական միջոցները մսխելու կոնկրետ օրինակ»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան