Բացառիկ. ՄԻԵԴ-ում տեղի ունեցավ Արմեն Հարությունյանի երդման արարողությունը (լուսանկարներ)
Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նորընտիր դատավոր Արմեն Հարությունյանի երդման պաշտոնական արարողությունը։
Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, երդմնակալության արարողությունը կատավեց ՄԻԵԴ դատավորների ամբողջական կազմով՝ դատարանի նախագահ Դին Շպիլմանի նախագահությամբ։ Արմեն Հարությունյանը երդվեց` խոստանալով կատարել դատավորի պարտականությունները պատվով, անկախ, անկողմնակալ և գաղտնի պահել բոլոր քննարկումները։
ՄԻԵԴ նախագահ Դին Շպիլմանը բարձր գնահատեց Արմեն Հարությունյանի անցած ուղին՝ կարևորելով նրա գործունեությունը որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, վերջերս Ուկրաինայում մարդու իրավունքների մոնիտորինգի առաքելության ղեկավար, ով կարող է այս դատարանին բերել լայն տեսլական և ըմբռնում ներկայիս խնդիրներին։
Որպես ՄԻԵԴ դատավոր, ինչպես ասաց Դին Շպիլմանը, նորընտիր դատավորի խնդիրն է լինելու նաև զարգացնել, խորացնել երկխոսությունը Հայաստանի դատական համակարգի ներկայացուցիչների հետ։ Դին Շպիլմանն Արմեն Հարությունյանին հաջողություններ մաղթեց, ով արդեն այս դատարանի մաս է կազմում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում