Սուրիկ Խաչատրյանի որդու կալանքի ժամկետը, հնարավոր է, երկարաձգվի. ՉԻ
«Գորիսի «Սդղի գյոլում» մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների առողջությանը վնաս հասցնելու համար հուլիսի 27-ից կալանավորված՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու կալանքի ժամկետը, հնարավոր է, երկարաձգվի: Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանի խոսքով, նախաքննական մարմինն արդեն դիմել է դատարան՝ կալանքի ժամկետը երկարացնելու համար: Նիստի օրը դեռ հայտնի չէ: Նշենք, որ տուժող Հարություն Զաքարյանը հայտարարել է, որ հենց Տիգրանն է իր աչքի վնասվածքը հասցրել, ինչից հետո ինքը կորցրել է տեսողությունը»,-գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան