Որ հիվանդությունների դեպքում կարելի է հետ ստանալ կենսաթոշակային հաշիվը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցը կարող է ստանալ իր՝ կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ:
Դրանք, հիմնականում, արյան շրջանառության, չարորակ նորագոյացությունների հետ կապված ու այլ ծանր հիվանդություններն են: Այսինքն` ներառված են այն հիվանդությունները, որոնցով հիվանդանալու և նկարագրված ծայրահեղ վիճակներում գտնվելու դեպքերում անձի կյանքին անմիջական վտանգ է սպառնում և կամ ` նա ունի ամոքիչ (պալիատիվ) օգնության կարիք:
Ներկայացնում ենք հիվանդությունների ցանկն ամբողջությամբ:
Արյան շրջանառության համակարգի հիվանդություններ
Զարկերակային գերճնշում` բարդացված նյարդային կենտրոնական համակարգի, սրտամկանի, ակնահատակի, երիկամների ախտահարումով, խիստ արտահայտված ֆունկցիաների խանգարումով, դեկոմպենսացված փուլում (Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանով սահմանված` հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի այսուհետ` հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչ I10 ծածկագիր):
Սրտային անբավարարություն` դիստրոֆիկ փուլում, բարդացված ասցիտով, անասարկայով (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I50 ծածկագիր):
Լյարդի ցիրոզ` IV շրջան, IV աստիճանի դռներակային գերճնշումով, կերակրափողի երակների վարիկոզ լայնացմամբ, ինտոքսիկացիայով, ասցիտով, հյուծումով (կախեքսիայով) (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի K74 ծածկագիր):
Տուբերկուլյոզի խրոնիկական ընթացող պրոգրիսվող ձևերը` պոլիօրգանական ախտահարումով, հյուծումով (կախեքսիայով), խիստ արտահայտված օրգանիզմի ֆունկցիաների խանգարումով (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի A15 ծածկագիր):
Երիկամների քրոնիկական հիվանդություններ կամ այլ հիվանդությունների հետևանքով արտահայտված երիկամային ախտահարումներ` բարդացված խրոնիկ երիկամային անբավարարությամբ, տերմինալ փուլում, ծրագրային հեմոդիալիզի կամ փոխպատվաստման անարդյունավետությամբ, հարաճուն ազոտեմիայով և ուրեմիայով (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի N18 ծածկագիր):
Ներզատական համակարգի հիվանդություններ
Շաքարային դիաբետ` դեկոմպենսացված փուլում, երիկամների ախտահարումով՝ ծանր ձևի դիաբետիկ նեֆրոպաթիա երիկամային անբավարարություն տերմինալ փուլում, ծրագրային հեմոդիալիզի անարդյունավետությամբ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի E10 ծածկագիր):
Նյարդային համակարգի հիվանդություններ
Կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրիսվող հիվանդություններ` արյան շրջանառության սուր և խրոնիկ խանգարումներով, տետրապլեգիայով, խիստ արտահայտված թուլամտությամբ, կոնքի օրգանների ֆունկցիայի արտահայտված խանգարումներով, պառկելախոցերով, երկրորդային ինտոքսիկացիայով (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի G30 ծածկագիր):
2. Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ` շարժողական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով, բուլբար պարալիչով, հյուծումով (կախեքսիայով) (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի G35 ծածկագիր):
Նորագոյացություններ
Չարորակ նորագոյացություններ՝ մետաստատիկ քայքայումով, հյուծումով (կախեքսիայով), ամոքիչ (պալիատիվ) օգնությամբ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C00 ծածկագիր): Միելոմային հիվանդություն` տարածուն պաթոլոգիկ կոտրվածքներով, հյուծումով (կախեքսիայով) (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C76 ծածկագիր):
Արյան չարորակ հիվանդություններ` 4-րդ փուլում, բուժման ոչ ենթակա ձևերով, արյունաստեղծ ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով, դեկոմպենսացված փուլում (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C97 ծածկագիր):
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում