Պերմյակովն այսօր դատահոգեբանական ու դատահոգեբուժական փորձաքննության կենթարկվի. ՀԺ
Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն այսօր դատահոգեբանական ու դատահոգեբուժական փորձաքննության կենթարկվի Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում։ Այս մասին երեկ, պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, ասել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը։
Թերթը գրում է, որ սույն փորձաքննությունը նշանակելու համար նախաքննական մարմնին միջնորդել էին տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները։ Այսօր նրանք նույնպես ներկա են լինելու փորձաքննությանը։ Մասնագետները փորձելու են պարզել, արդյոք Պերմյակովն ունի՞ հոգեբանական խնդիրներ։