Ժուռնալիստների պաշտպանության կոմիտեն քննադատել է լրագրողների դեմ Ուկրաինայի պատժամիջոցները
Ժուռնալիստների պաշտպանության կոմիտեն, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու Յորքում, քննադատել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագիրը՝ 41 լրագրողների ու բլոգերների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Այս մասին ասված է կոմիտեի պաշտոնական կայքէջում:
Ցանկում ընդգրկված լրագրողներին արգելվում է մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ուկրաինայի տարածք:
«Կառավարությանը կարող է դուր չգալ, թե ինչպես են լուսաբանվում իրադարձությունները ԶԼՄ-ներում, սակայն լրագրողներին ազգային անվտանգության համար սպառնալիք որակելը ոչ ադեկվատ պատասխան է»,-ասված է հայտարարության մեջ:
Ցուցակում ընդգրկվել են BBC-ի ռուսական ծառայության երեք աշխատակիցներ, ինչպես նաև ռուսական «Առաջին ալիք», ՆՏՎ, «Ռոսիա 24» հեռուստաընկերությունների լրագրողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան