Էկոնոմիկայի նախարարը տեղյակ չէ, թե ինչ ընկերություն է ցանկանում գնել ՀԷՑ-ի բաժնետոմսերը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ ընկերություն է «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը, որը պատրաստ է գնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե արդեն տեղեկություններ կան այն մասին, որ այդ ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում, Կ. Ճշմարիտյանը կրկին նշեց, որ տեղյակ չէ:
Նախարարն ասաց՝ հանձնարարվել է, որպեսզի համապատասխան նախարարություններն այդ առաջարկի վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացնեն:
Նախորդող հրապարակում՝
ՀԷՑ-ը վաճառելու մասին որոշումն արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան