Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած Վ. Մարտիրոսյանը իրավապահների կողմից հետախուզման մեջ է գտնվում
Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանը Հայաստանում իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ է: Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ Վ. Մարտիրոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված կոմիտեում քննվող գործի շրջանակներում:
Թե ինչ մեղադրանք է առաջադրված Վ. Մարտիրոսյանին, Քննչական կոմիտեից խոստացան հրապարակել ավելի ուշ:
Իսկ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Ակտիվիստ Վահան Մարիտրոսյանը բնակություն էր հաստատել իր ծանոթներից Ռուզան Մարգունու բնակարանում: Ավելի ուշ, երբ հեռացել էր այնտեղից, Ռուզան Մարգունին դիմել էր ոստիկանություն և հայտնել, որ իր բնակարանից 3850 դոլար է անհետացել: Ըստ ամենայնի, Վահան Մարտիրոսյանին հենց կնոջ հաղորդման հիման վրա են տարել ոստիկանություն»:
Քննչական գործողություններից հետո Ներազգային ազատագրական շարժման ղեկավար Վահան Մարտիրոսյանը բաց է թողնվել:
Նշենք, որ ըստ ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության՝ վաղը Բաքվում Վ. Մարտիրոսյանը պատրաստվում է ասուլիս հրավիրել: