Հայ մասնագետները Շվեդիայում ուսումնասիրում են էլեկտրոնային առողջապահության փորձը
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակության կազմում Շվեդիայում հայ մասնագետներն այցելել են Ուպսալայի համալսարանական հիվանդանոց, ինչպես նաև «Սկանդիոն» պրոտոնային թերապիայի կլինիկա: Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, սկանդինավյան երկրներում առաջինն ու միակ ճառագայթային բուժման այլընտրանքային տարբերակ հանդիսացող կլինիկան գործունեության ընթացքում լուրջ ձեռքբերումներ է արձանագրել քաղցկեղի բուժման գործում:
Միաժամանակ կայացել է այց Ուպսալայի համալսարանի բժշկական ֆակուլտետ, ինչպես նաև հանդիպում Հայաստանի հետ համագործակցության գործում հետաքրքրված կազմակերպությունների (Ericcson, Elekta) հետ, որոնք էլեկտրոնային առողջապահության ոլորտի առաջատարներն են:
«Հայաստանում նույնպես քայլեր են իրականացվում առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ ներդնելու ուղղությամբ: Այս ոլորտում արդեն զգալի աշխատանքներ են իրականացվել: Շվեդիայում էլեկտրոնային առողջապահության բնագավառում աշխատող ընկերությունների ղեկավարների հետ հանդիպումները հնարավորություն կտան ուսումնասիրել շվեդական հարուստ փորձը և այն հաջողությամբ կիրառել մեր երկրում»,-ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում