
Նաիրիտցիները այժմ էլ պահանջում են գործարանի վերագործարկում (տեսանյութ)
ՀՀ կառավարության դիմաց այսօր կրկին բողոքի ակցիա էին անցկացնում «Նաիրիտ» գործարանի արդեն նախկին աշխատակիցները: Նրանք այժմ էլ պահանջում են գործարանի վերագործարկում:
Լրագրողների հետ զրույցում գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանն ասաց, որ իրենք ուզում են հասկանալ, թե կառավարությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկում գործարանի վերագործարկման ուղղությամբ:
Նշենք, որ Ազգային ժողովում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ Կառավարությանը բոլորովին ձեռնտու չէ գործարանի սնանկացումը:
«Գործարանի վրա ծախսվող գումարները բավականին մեծ են և կառավարությանը հարմար է գործարանի վերագործարկումը»,- ասել է նախարարը: