ԵԱՀԿ. Բոլոնիայի բարեփոխումները Հայաստանում իրականացվում են բավարար մակարդակի վրա
Բոլոնիայի բարեփոխումները Հայաստանում իրականացվում են բավարար մակարդակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, հիմնվելով ԵԱՀԿ աջակցությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքների վրա:
Ուսումնասիրության նպատակն էր բացահայտել ուսանողների տեղեկացվածության աստիճանը ու վերաբերմունքը Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումների վերաբերյալ: Հաղորդագրության համաձայն, հետազոտությունը իրականացվել է 1723 ուսանողների շրջանում՝ Երևանի և մարզերի 37 պետական, մասնավոր և միջկառավարական բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցությամբ: Անհատական հարցազրույցները իրականավել էին 2014թ. հոկտեմբերից 2015թ. ապրիլի ժամանակահատվածում:
Ըստ, ուսումնասիրության արդյունքների, ուսանողների 57% կարծում է, որ կրթական համակարգում իրականացվել են խորը և էական փոփոխություններ: Սակայն, ուսանողների մեծ մասը չի կարող հստակ բացատրել, թե ինչ են իրենցից ներկայացնում Բոլոնյայի բարեփոխումները և կապում են դրանք նոր գնահատման համակարգի, բարձրագույն կրթության որակի ապահովման կամ ուսանողակենտրոն ուսուցման հետ:
Զեկույցը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացրել էր Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան, որը համահավաք մարմին է և ներկայացնում է ուսանողների շահերը 17 տեղական միությունների միջոցով:
Նշվում է, որ մարզերի ուսանողները ավելի գոհ են բարեփոխումների արդյունավետությունից՝ ի տարբերություն մայրաքաղաքի ուսանողությանը, ինչը կարող է պայմանավորված լինել որակյալ կրթություն ստանալու պահանջների տարբերությամբ:
«Հետաքրքրական է, որ Բոլոնյայի համակարգի ազդեցության վերաբերյալ դրական ընկալումը նվազում է ուսման տարիներին զուգահեռ: Ուսանողների թիվը, ում կարծիքով Բոլոնյայի համակարգը մակերեսային է, առանց էական փոփոխությունների, ավելի մեծ է բարձր կուրսի ուսանողների շրջանում՝ թե՛ բակալավրի, և թե՛ մագիստրոսի կրթական ծրագրերում, ի տարբերություն ցածր կուրսերի ուսանողների»,-նշվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները