Սահմանադրության նախագիծը ԱԺ-ն կշարունակի քննարկել արտահերթ նիստում
Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ունենալով ՀՀ Նախագահի նախաձեռնած «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունելու մասին» հարցը (քննարկման շարունակություն):
Այդ մասին տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Հարակից հրապարակում`
Ազգային ժողովում ստորագրահավաք է
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են