
Պերմյակովի դատահոգեբուժական փորձաքննության արդյունքում էական տվյալներ ենք ստացել. Փաստաբան
Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի համալիր դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության ընթացքում տուժողների իրավահաջորդները էական տվյալներ են ստացել: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբան Լուսինե Սահակյանը: Փաստաբանը սակայն, հրաժարվեց որոշ արդյունքներ ներկայացնել:
Հիշեցնենք՝ օգոստոսին դասալքության համար տեղի ունեցած դատավարության ժամանակ փաստաբանների համար տարօրինակ էր եղել Պերմյակովի վարքագիծը, և նրանք միջնորդել էին, որպեսզի Պերմյակովը համալիր դատահոգեբուժական փորձաքննության ենթարկվի:
«Այս փորձաքննության արդյունքում որոշ տվյալներ ձեռք բերեցինք, որոնք շատ էական էին մեզ համար` հետագայում միջնորդություններ անելու առումով», -ասաց Սահակյանը:
Նախորդող հրապարակում՝
Փաստաբանները պահանջելու են, որ Պերմյակովը փորձաքննության ենթարկվի նաև հայկական կողմում