Սահմանադրական բարեփոխումների հարցի քննարկումներն ավարտելու համար ԱԺ-ն ատահերթ նիստ կգումարի. «168 Ժամ»
ՀՀ Սահմանադրական փոփոխությունների նախագծի քնարկումներն Ազգային ժողովում ավարտելու և նախագիծն ընդունելու համար ԱԺ արտահերթ նիստ կգումարվի: «168 Ժամ»-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հաստատել է տեղեկությունը:
«Ամենայն հավանականությամբ, այո, արտահերթ նիստ կգումարվի: Այդ հարցը կորոշվի հինգշաբթի»,-ասել է Վ.Բաղդասարյանը:
«Ըստ նրա, արտահերթ նիստը նախատեսվում է գումարել ուրբաթ, իսկ եթե այդ օրն էլ բավարար չլինի հարցի քննարկումն ավարտին հասցնելու համար, արտահերթ նիստը կերկարաձգվի,-գրում է թերթը: