ԱՄՆ գյուղդեպարտամենտը հայկական կողմի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել
Հանրապետությունում գյուղտնտեսական կենդանիների համարակալման ծրագրի, բրուցելոզի դեմ պայքարի ու հիվանդության կանխարգելման գործում ԳՆ Սննդամթերքի անվտագության պետական ծառայությունը հնարավոր է համագործակցի ԱՄՆ գյուղդեպարտամենտի կենդանիների և բույսերի առողջության տեսչության հետ:
ՍԱՊԾ մամուլի ծառայության փոխանցմամաբ, համագործակցության վերաբերյալ հարցերը քննարկվել են Երևանում երեկ կայացած ԱՄՆ գյուղդեպարտամենտի կենդանիների և բույսերի առողջության տեսչության պատվիրակության ու ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հանդիպման ժամանակ: Գյուղդեպարտամենտի ներկայացուցիչները հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել, պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկա անելիքների շուրջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցեր, մասնավորապես անդրադարձ եղավ ներմուծման դեպքում ներկայացվող անասնաբուժական պահանջներին ու կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի և լրացակերերի դեպքում սերտիֆիկացման պայմաններին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում