Ես «այո» եմ ասելու սահմանադրական փոփոխությունների նախագծին. Վահան Բաբայան (տեսանյութ)
«Անձամբ ես որպես պատգամավոր «այո» եմ ասելու սահմանադրական փոփոխությունների նախագծին: Կարծում եմ՝ մենք բոլորս պետք է «այո» ասենք: Այս ամբիոնից կոչ եմ անում բոլորին, որ «այո» ասեն»,- ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը:
Նա նշեց, որ սահմանադրության փոփոխությանը «այո» ասելով` «այո» են ասում քաղաքական սերնդափոխությանը, քաղաքական մենաշնորհի վերացմանը, տնտեսական զարգացմանը:
«Վերջիվերջո սա մեր երկրի ապագան է, և այս երկրի ապագան ոչ այսօրվա, ոչ նախկին, ոչ էլ վաղվա նախագահների ձեռքում է: Մեր սերունդը պետք է իրականում սա ճիշտ գնահատի ու ճիշտ հասկանա»,- ասաց պատգամավորը:
Վ. Բաբայանի խոսքով, ինքը չի կարող դեմ լինել այս նախագծին, քանի որ հենց իրենց խմբակցությունն է մշտապես ասել, որ պետք է անցում կատարել համամասնական ընտարկարգին, ինչն առաջակվում է այս նախագծով:
«Ինչին գնանք դեմ, եթե խոսքը գնում է մեկ անձից իշխանությունը վերափոխելու թիմային և ոչ մեկ անձի պատասխանատվության շրջանակներում գործընթացին»,- նշեց ԲՀԿ-ական գործիչը:
Խոսելով այն կարծիքների մասին, թե սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակն է գործող իշխանության վերարտադրության ապահովումը, Վահան Բաբայանն ասաց. «Վերարտադրվում են ընտրությունների միջոցով: Որևէ մեկը չի կարող Սահմանադրության մեջ գրել, որ ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն իրավունք չունեն վերարտադրվելու կամ մասնակցելու ընտրություններին»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան