ՎՏԲ-Հայաստան Բանկի «Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայություն
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է «Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայությունը, որը հնարավորություն է ընձեռում ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ստացված միասնական վարկի գումարով մարել այլ բանկում/բանկերում կամ վարկային կազմակերպություններում առկա մեկ կամ մի քանի վարկեր՝ այդպիսով օպտիմալացնելով մի քանի վարկերի ամենամսյա վճարումները և, միգուցե, ստանալով այլ բանկերում/ՈՒՎԿ-ներում առկա վարկերի գումարից ավելի մեծ գումար:
«Վարկերի գնման ծառայությունը Ձեզ թույլ կտա ունենալ վարկի մարման միասնական ժամանակացույց և կատարել վճարումներ Ձեզ հարմար օրը՝ ՀՀ ողջ տարածքում գտնվող Բանկի 65 մասնաճյուղերի, 1500-ից ավելի ՏելՍել վճարային տերմինալների, ինչպես նաև Ինտերնետ Բանկինգ համակարգի միջոցով:
Ծրագրի գլխավոր նպատակն է օգնել հաճախորդներին կառավարել իրենց վարկերը: Ծրագրի շնորհիվ հնարավոր է.
• նվազեցնել ամենամսյա վարկային վճարումները,
• ստանալ լրացուցիչ դրամական միջոցներ,
• նվազեցնել վարկի տոկոսադրույքը,
• միավորել մի քանի վարկեր մեկ վարկում:
Վարկի/վարկերի գնումն իրականացվում է հաճախորդին ՎՏԲ-Հայաստան Բանկի անգրավ վարկի տրամադրման միջոցով: Տարեկան տոկոսադրույքը, առավելագույն սահմանաչափը, ժամկետները և այլ պայմանները սահմանվում են համապատասխան պրոդուկտի գործող պայմանների համաձայն:
Վարկը տրամադրվում է միանվագ՝ այլ բանկերում/ՈւՎԿ-ներում հաճախորդի պարտավորությունները մարելու նպատակով գումարը այլ բանկերի/ՈւՎԿ-ների վարկային հաշվին փոխանցմամբ: Այն դեպքում, երբ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տրամադրված վարկի գումարը գերազանցում է այլ բանկերում/ՈւՎԿ-ներում առկա վարկերի գումարը, ապա վարկի չօգտագործված մասը մնում է հաճախորդի հաշվեհամարին:
«Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայության մասին ավելի մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ՝ այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատու` 87-87 հեռախոսահամարով»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են