«Գրանդ հոլդինգ»-ը պատրաստվում է ծխախոտի գործարան հիմնել Գերմանիայում. «Ժողովուրդ»
«Գերմանական մամուլում օրերս հրապարակում է եղել այն մասին, որ Գերմանիայի Բուխհոլց քաղաքում, որը գտնվում է Համբուրգ երկրամասում, և համանուն քաղաքից 20 կմ հեռավորության վրա է, հայկական ինչ-որ ընկերություն պատրաստվում է ծխախոտի գործարար հիմնել։ Ըստ այդ հրապարակման՝ հայկական ընկերությունը 4 մլն 300 եվրո արժողությամբ գնել է ընդհանուր 6 հեկտար մակերեսով տարածք, որի վրա առկա են նաև շենք շինություններ, քանի որ ժամանակին այդտեղ ինչ-որ գործարաններ են եղել։ Հայկական ընկերության անունը չի հրապարակվում, նշվում է միայն, որ ներդրողը պատրաստվում է այնտեղ հիմնել եվրոպական շուկայի համար ծխախոտի արտադրություն։ Այս լուրը հայկական ընկերություններից թերևս միայն մեկի՝ «Գրանդ հոլդինգ»-ի հետ է ասոցացվում։ Մեր տեղեկություններով, այդ «խորհրդավոր» ներդրողը հենց «Գրանդ տոբակո» ընկերության սեփականատեր Վարդանյաններն են։ Բայց առավել հավանական է, որ նրանք գործարքը միջնորդավորված կնքած լինեն՝ ուշադրություն չգրավելու համար»,-գրում է «Ժողովուրդ»-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան