Սնդիկից թունավորված երեխայի վիճակը կայուն է
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այցելել է թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում բուժում ստացող երեխաներին:
Այստեղ են բուժվում նաև սեպտեմբերի 16-ին «Թունավորում սնդիկի միացությամբ» ախտորոշմամբ Մասիսից Երևան տեղափոխված 4-ամյա Սյուզին, ինչպես նաև պատահաբար խաղողի վազերի համար նախատեսված բուժանյութը խմած 6-ամյա Գոռը, ով արդեն ապաքինվել է և պատրաստվում է դուրսգրման:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սյուզիի առողջական վիճակը գնահատվում է կայուն: Երեխան շարունակում է ստանալ հակաթունային թերապիայի կուրս:
Գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը և կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանը նախարարին ներկայացրել են փոքրիկների առողջական վիճակը, բուժման մանրամասները:
Ծնողների հետ զրույցում նախարարը հորդորել է ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել երեխաների առողջության պահպանմանը և հնարավորինս խուսափել անուշադրության պատճառով ծագող կենցաղային թունավորումներից, որոնք կարող են անդառնալի հետևանքներ թողնել:
Մասնագետները հորդորում են ծնողներին մեծ ուշադրություն դարձնել քիմիական նյութերի, դեղերի պահպանման պայմաններին: Դրանք պահել երեխաների համար անհասանելի տեղերում, ինչպես նաև վտանգ ներկայացնող ըմպելիքները պահել հատուկ, պիտակավորված փակ տարաներում` երեխաների տեսադաշտից հեռու:
Նախորդիվ`
Մասիսում մայրը 4-ամյա երեխային սնդիկի հիդրօքսիդ է խմեցրել ներարկիչի միջոցով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին