Աբովյանում կանցկացվի փառատոն. Ներկայացումների մուտքը՝ անվճար
Աբովյանում հոկտեմբերի 5-11-ը կանցկացնեն փառատոն՝ նվիրված Աբովյան քաղաքի տոնին (1963թ.-ին հիմնադրված քաղաքի տոնը նշվում է հոկտեմբերի կեսերին՝ սկսած 2000թ.-ից): Հայաստանի թատերական գործիչների միությունից Panorama.am-ին հայտնեցին, որ փառատոնի շրջանակում կցուցադրվի 10 ներկայացում` Երևանի և Աբովյանի թատրոնների մասնակցությամբ. Գ. Խանջյան «Որբերի ընտանիքը» (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), Կ. Խոդիկյան «Սիրային քառանկյունի» (Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն), Ա. Սիմոնյան «44 աստիճանի վրա» (Պետական Համազգային թատրոն), Է. Շմիդտ «Ամնեզիա» (Կամերային թատրոն),Վ. Ստեփանյան «Բրեմենի երաժիշտները» (Պատանի հանդիսատեսի թատրոն), Վ. Հաուֆ «Փոքրիկ մուկը» (Աբովյանի տիկնիկային թատրոն),Հ. Թումանյան «Անխելք մարդը» (Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն),Հ. Ֆիգեյրեդու «Եզովպոս» (Աբովյանի թատրոն):
Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա հոկտեմբերի 5-ին՝ Աբովյանի թատրոնին կից հրապարակում` Երևանի մնջախաղի պետական թատրոնի մասնակցությամբ:
Փառատոնը նպատակ ունի աշխուժացնել թատերական կյանքը մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն:
Ներկայացումների մուտքն անվճար է: Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի թատերական գործիչների միությունը, Աբովյանի քաղաքապետարանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա