«Ոչ»-ի ճակատն ավելի շատ նախընտրական նպատակներ ունի. Արմեն Ռուստամյան. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումներին և զրուցել Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ, ով նշել է. ««Ոչ»-ի ճամբարում ձևավորվում է հետևյալ տրամաբանությունը. Մարդիկ մտածում են՝ 2017 թվականին ինչ ճամբարով գնան իշխանափոխության։ «Ոչ»-ի ճակատն ավելի շատ նախընտրական նպատակներ ունի, իսկ «այո»-ն այո է էս նախագծին»,-հավելել է Ռուստամյանը»։
ՀՅԴ-ականը կարծում է, որ «Ոչ»-ի ճակատը հենց այդ ֆորմատով է մասնակցելու առաջիկա ընտրություններին:
«Իրենք նախապատրաստվում են 2017 թ. ընտրություններին, որիշ բան չկա։ Եվ ամեն ինչին, ինչ բխում է իշխանություններից, պիտի ասեն ոչ»,-ասել է Ռուստամյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան