ԼՂ հակամարտություն. «Մոսկվան անելու է անհրաժեշտը»
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի բացման շրջանակում սեպտեմբերի 17-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ի պատասխան ղարաբաղյան կարգավորման գործընթացում ակնկալվող առաջընթացների վերաբերյալ հարցի, նշել է, որ Ռուսաստանը ակտիվորեն ներգրավված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։
«Մոսկվան այդ գործընթացի պատասխանատու մասնակից է։ Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ անելու ենք անհրաժեշտ ամեն ինչ՝ այդ հակամարտության հանգուցալուծումը հնարավորինս մոտեցնելու համար»,-ասել է նա։
Ռուս-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում Մ.Զախարովան ընդգծել է, որ հարաբերություններն ակտիվ զարգանում են։
«Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության գործընկերն է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական և այլ ոլորտներում։ Մեր երկրների միջև զարգանում է ակտիվ երկխոսություն բոլոր մակարդակներում. բարձրագույն և բարձր՝ նախարարների մակարդակից մինչև հումանիտար կապեր»,-ընդգծել է նա։
ՌԴ պաշտոնական ներկայացուցիչը նաև հույս է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունների ինտենսիվության աստիճանը պահպանվելու է և շարունակելու է զարգանալ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան