Կոմիտասյան մեղեդիները՝ Ստոկհոլմի հանրային գրադարանում
Ստոկհոլմի հանրային գրադարանում նախօրեին տեղի է ունեցել հայկական գրական-երաժշտական երեկո, որն անց է կացվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային ընթերցումների շրջանակներում։
ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ երեկոն կազմակերպվել է Ստոկհոլմի միջազգային և հանրային գրադարանների կողմից՝ Շվեդիայում ՀՀ դեսպանության և Եվրոպայի հայերի համագումարի հետ համագործակցությամբ:
Բացման խոսքով հանդես է եկել Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը։ Հայտնի շվեդ դերասանուհի Իդա Յիլլենստենի կատարմամբ շվեդերեն ընթերցվել է Գրիգոր Զոհրապի ստեղծագործությունները, իսկ շվեդ գրող և թարգմանիչ Մաքս Էդենբորյի կատարմամբ ներկայացվել է Դանիել Վարուժանի և Սիամանթոյի քնարերգությունը։
Երեկոյի ընթացքում հնչել են կոմիտասյան մեղեդիներ շվեդահայ դուդուկահար Հայկ Հակոբյանի կատարմամբ։ Հեղինակների կենսագրությունները ներկայացրել և երեկոն վարել է Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանը, իսկ բանաստեղծությունները հայերեն բնօրինակից ընթերցել է Նենսի Խաչատուրյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա