National Interest. Մենք պարտվում ենք ԻԼԻՊ-ի դեմ պատերազմում
Հեղինակավոր National Interest-ում տպագրված իր հոդվածում Դեյվիդ Քիլքալեն մանրամասն վերլուծության է ենթարկում Իրաքի և Լևանտի Իսլամական Պետության (ԻԼԻՊ) դեմ Իրաքում ծավալվող պատերազմը՝ հանգելով այն եզրակացության, որ «մենք պարտություն ենք կրում այդ պատերազմում»։
Որպես պատմական ակնարկ՝ հոդվածում նշվում է, որ ԻԼԻՊ-ի խմբավորումների կազմավորմանը նպաստեցին 2011թ ԱՄՆ զորքերի Իրաքից հեռանալուց հետո իրաքյան կառավարության ցուցաբերած ոչ կոմպետենտությունը և երկրում առկա կրոնական տարաձայնությունները, ինչպես նաև սիրիական քաղաքացիական պատերազմի արդյունքում ձևավորված անվտանգ տարածքները։ Այս ամենի արդյունքում քաղաքացիական հագուստով և թեթև զինված փոքրիկ հրոսակային խմբավորումից, որը, սովորաբար, գիշերային գործողություններ էր իրականացնում ասիմետրիկ հարվածների (այսպես կոչվող՝ ահաբեկչական) մարտավարությամբ, վերածվեց թեթև հելեծազորային զորքերի։
2013թ վերջին՝ այն բանից հետո, երբ ԻԼԻՊ գրոհայինները խոշոր գործողություն իրականացրեցին իրաքյան Տիկրիտ և Ֆալուջա քաղաքների նկատմամբ, նրանց մարտավարական ոճը փոփոխության ենթարկվեց։ Հիմնական ուժը դարձան տասնյակ բեռնատարներից և ռազմական տրանսպորտային տեխնիկայից բաղկացած կոմպակտ կազմավորումները, որոնք տեղաշարժվում էին հիմնական մայրուղիներով և երկրորդական նշանակության ճանապարհներով։ Նրանց առջև և ֆլանգերով շարժվում էին կրակի աջակցության բեռնատարներ՝ զրահը ծակող սպառազինությամբ, ծանր գնդացիրներով, ռադիոկայաններով, ինչպես նաև մի քանի հետևակներ, որոնք տեղաշարժվում էին տեղանքով՝ հետախուզելու համար երթուղիները, փակելու նեղ անցումները և փնտրելու չնախատեսված թիրախներ կամ խոցելի վայրեր։ Եթե գտնում էին նմանատիպ ինչ-որ բան, կամ հարձակվում էին և իրենց ուժերով ջախջախում թիրախը, կամ էլ ռադիոյի կամ կապի միջոցով այդտեղ կանչում հիմնական շարասյունը։ Երկու-երեք տրանսպորտային միջոց, որոնցից յուրաքանչյուրի վրա՝ վեց կամ ութ գրոհային, հարձակում էին իրականացնում թիրախի վրա, կոորդինացնելով դրա ոչնչացման կրակը։ Ակտիվ հետախուզության այս դասական ռազմավարությունը շատ նման էր սովետական ոճի մարտավարության, ինչը զարմանալի չէ, հաշվի առնելով, թե որքան բաասյան սպաներ աշխատավարձ են ստանում ԻԼԻՊ-ից։
Սակայն առկա էին մի շարք առանձնահատկություններ։ Առաջինը, ԻԼԻՊ-ի շարասյունները այդ ժամանակ (խոսքը 2014 թվականի սկզբի մասին է) գործողություններում կիրառում էին շատ ավելի սեղմ ձևավորում, քան ունեին արևմտյան զինված ուժերը, որոնք միասնաբար մեծ շարասյունով էին առաջ շարժվում։ Նրանց պետք չէր անհանգստանալ Իրաքի օդային ուժից կամ հրետանուց․ նմանօրինակ վտանգներից պաշտպանվելու փոխարեն նրանց ձևավորումները օպտիմալացված էին ցամաքային թշնամու հարձակման ժամանակ միմյանց աջակցություն ցուցաբերելու գործում։ Երկրորդ, ի տարբերություն սովորական զորքերի (կամ անգամ, հրոսակային կազմակերպությունների) նրանք լայնորեն կիրառում էին մահապարտ ահաբեկիչների՝ որպես սովորական կառավարվող զենք, հարձակման մեկնարկ, պատնեշների և խոչընդոտների հաղթահարման, շոկային ազդեցության ստեղծման միջոց։ Այդ մահապարտները կարող էին կիրառվել հիմնական շարասյան կողմից հենակետերը շրջանցելիս կամ պաշտպանված դիրքեր գրավելիս։
Հիմնական ուժերից բացի ԻԼԻՊ-ը հրոսակային ուժեր էր կենտրոնացրել Իրաքի քաղաքներում և դրանցից դուրս, ներառյալ՝ հետախուզության աղբյուրները, պահատեղերը, ռումբ պատրաստողները, դիպուկահարերը և ահաբեկչական խմբերը։ Այդ հրոսակայինները կռվում էին հիմնական ուժերի հետ կողք կողքի, երբ վերջիններս հայտնվում էին իրենց տարածքում։ Սակայն իրենց առաջնային խնդիրն էր հետապնդումը, վախեցումը, հետախուզական տեղեկատվության ձեռքբերումը և քարոզչությունը (այդ թվում՝ տեղեկատվական պատերազմը և «սպանության սխրագործության» քարոզումը)։
2014թ առաջին կեսին ԻԼԻՊ-ը կիրառում էր այս մարտավարությունները, որպեսզի գրավեր և պահպաներ հսկայական տարածք, կիրառելով ճկուն, մանևրող պաշտպանություն Իրաքի կառավարական ուժերի հակահարձակումը ետ մղելու համար։ Նրանք առգրավեցին և սկսեցին օգտագործել իրաքյան զրահատեխնիկայի առավել մեծ քանակություն, այդ թվում նաև՝ տանկեր, հետևակային ռազմական մեքենաներ և հրետանում ինքնագնած սարքավորումներ։ Նրանք նաև առգրավել էին բազմաթիվ քարշակման միջի և ծանր հրետանային զենքեր, ականանետեր և այլ ռազմական տեխնիկա (հիմնականում՝ ամերիկյան արտադրության), որը հետագայում համալրվեց սիրիական սպառազինությամբ, այդ թվում նաև՝ ռուսական արտադրության ծանր հրետանիով և զրահատեխնիկաայով։ Դա նրանց հնարավորություն ընձեռնեց մեծ ռազմական միավորումներ ստեղծել, որոնք ամրապնդվում էին տանկերով և հրետանիով՝ նրանց դարձնելով ահարկու հակառակորդ։
Հունիսի կեսերին նրանք գրավեցին Մոսուլը, սպառնում էին Բաղդադի և Ռամադիի ծայրամասերին, տիրեցին Տիկրիտ քաղաքին և Ֆալուջա քաղաքի մեծ մասին, ինչպես նաև սկսեցին ճնշում գործադրել Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի վրա։
Այդ հաջողությունը, որը հավասարազոր էր բլիցկրիգ արձակման արևմտյան Իրաքի մեծ մասին նկատմամբ, ստիպեց ԱՄՆ-ին և իր դաշնակիցներին (այդ թվում՝ Ավստրալիային, Կանադային և Մեծ Բրիտանիային) 2014թ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին միջամտել իրադրությանը օդային հարձակումների և հետագայում Իրաք խորհրդականների, վերապատրաստման խմբերի և հատուկ գործողությունների որոշ միջոցների առաքմամբ։ Նախնական նպատակը՝ կանխել ԻԼԻՊ-ի առաջընթացը, հաջողությամբ սպակվեց։ Քրդական ճակատը կայունացավ՝ անցնելով դիրքային պատերազմի Էրբիլի հյուսիսում և արևմուտքում, ետ վերցվեց Մոսուլի պատնեշը, և իրաքյան ուժերը ետ գրավեցին Բաղդադի շուրջ տարածքը՝ թուլացնելով մայրաքաղաքի վրա ճնշումը։
Միջազգային ռազմաօդային ուժերի և խորհրդականների շնորհիվ ԻԼԻՊ-ի նահանջի, իրաքյան բանակի վերականգնման, իսկ այնուհետև՝ Մոսուլում նախաձեռնության վերագրավման ժամանակ ԱՄՆ ղեկավարները բավականին ինքնավստահ էին խոսքում։ ԻԼԻՊ-ը կրկին վերադարձավ գործողությունների հրոսակային ոճին. քաղաքացիական հագուստով փոքրիկ խմբերը միախառնվում էին բնակչության հետ և գիշերային գործողություններ ու ասիմետրի հարձակումներ իրականացնում։ Խոշոր կազմավորումները բաժանվեցին առավել փոքր մարտական խմբերի, որոնց կազմի մեջ մտնում էին հաշված քանակությամբ տրանսպորտային միջոցներ և 20-40 զինվոր, իսկ նրանց ղեկավարները՝ անցան ընդհատակ։
Այնուամենայնիվ, մի քանի շաբաթ և որոշ կորուստներից հետո ԻԼԻՊ ղեկավարները գիտակցեցին, որ օդում կոալիցիայի ակտիվության հետ կարելի է համեմատաբար հեշտ պայքարել։ Չունենալով բավարար քանակությամբ դիտորդներ տեղում և գործելով բավականին սահամանփակ համագործակցության պայմաններում՝ կոալիցիոն ուժերի ինքնաթիռները կարող էին հստակեցնել և հարվածել շատ սահմանափակ քանակությամբ թիրախներ միջինը, 2014թ սեպտեմբեր ամսից մինչև 2015թ․ հունիսը կոալիցիոն ուժերին հաջողվել է իրականացնել օրական միայն 10-14 հարված օդից ինչպես Իրաքի տարածում, այնպես էլ՝ Սիրիայում։ (Համեմատության համար, Լիբիայում գործողության ժամանակ նման հարվածների օրական քանակությունը կազմում էր 48, 2001թ Աֆղանստան ներխուժման ժամանակ այդ թիվը մոտավորապես հավասար էր 110-ի, իսկ 1999թ․ Կոսովոյի արշավի ժամանակ կազմում էր մոտ 250)։
Ի պատասխան ԻԼԻՊ-ը հիբրիդային մոտեցում մշակեց, որը կարելի էր բնութագրել որպես «ոչ ավանդական միջոցների կիրառմամբ սովորական մարտավարության» իրականացում։ Նոր մարտական միավորում դարձավ դասակ գումարած մարտական խումբը։ Դրա կազմի մեջ էին մտնում 30-40 մարտիկներ, մեկ զույգ զրահամեքենա, դիպուկահարներ, ծանր սպառազինության թիմեր, հրետանային մեկ կամ երկու զենք, ինչպես նաև լրացուցիչ քանակությամբ սպառազինություններ, վառելիք և ջուր։
Եվ կրկին, մարտական խնդրի լուծման բավականին հասարակ հնարքը ԻԼԻՊ-ը համալրեց մեծ քանակությամբ ինքնաշեն պայթուցիկ սարքերով, որոնք երբեմն տեղադրված են եղել կոորդինացնող խմբերում ներգրավված մի քանի հարյուր մահապարտների գոտիներում։ Շնորհիվ տասնյակ կամ ավելի նմանօրինակ մարտական խմբերի, որոնք թեև ցրված էին, սակայն պահպանում էին կապը՝ թիրախին օպերատիվ կերպով մոտենալու համար, ԻԼԻՊ-ը կարող էր նշանակալի ուժեր կենտրոնացնել ընտրված թիրախների դեմ և խուսափել օդային հարվածների արդյունքում հասցվող մեծ կորուստներից։
Ավելացան ինչպես մահապարտ ահաբեկիչներով զրահապատ բեռնատարեր, այնպես էլ՝ ծանր զրահապատ կիսակցորդներ՝ առավել քան մեկ տոննա պայթուցիկով և զրահապատ սրահներով՝ վարորդի պաշտպանության համար, որպեսզի վերջիններս կարողանան հնարավորինս մոտենալ թիրախին։ Ծանր հրետանին բաժանվել էր խմբերի միջև, բացի այդ նրանց մոտ հայտնվել էին հակաօդային և հակատանկային զինատեսակների առավել կատարելագործված տարբերակներ։
ԻԼԻՊ-ը մարտական գործողությունների կազմակերպման այս համակարգը, որը չնչին փոփոխության է ենթարկվել վերջին մարտերի ժամանակ, կիրառում է Ռամադիի շրջակայքում ունեցած իր վերջին նվաճումների պաշտպանության համար և իրաքյան զորքերի դեմ։ Կազմակերպության կենսունակությունը և դրա հաջողությունն այս մարտերում մատնանշում է, թե որքան արդյունավետ է այն կարողացել հարմարվել փոփոխվող պայմաններին։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են