«Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 5-րդ առաջնությունը շարունակվում է
Մեկնարկել է «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման ամենամյա առաջնության 2-րդ փուլը: Առաջնության այս փուլում մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց խաղերը ներկայացնել Ժյուրիի անդամներին և ստանալ խորհդատվություն դրանց հետագա զարգացման վերաբերյալ:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ առաջնության գրանցումը բաց է լինելու մինչև հոկտեմբերի 6-ը, այնպես որ ոլորտով հետաքրքրվածները կարող են հայտը լրացնել www.opengame.am կայքում:
«Բաց խաղ» առաջնությունն արդեն 5-րդ տարին անընդմեջ կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Օրանժ Արմենիա ընկերության համատեղ ջանքերով: Այս տարի մրցույթի գործընկեր է նաև Huawei ընկերությունը:
Խաղերի նախագծման առաջնությունը նպատակ ունի զարգացնել խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ստեղծել գործարար միջավայր, տեխնոլոգիական ոլորտում ունենալ «Արտադրված է Հայաստանում» բրենդ և հանդես գալ միջազգային շուկայում: Առաջնությունը միտված է նաև բացահայտելու տաղանդավոր երիտասարդների և խրախուսելու վերջիններիս շարունակել իրենց գործունեությունը խաղերի ոլորտում:
Այս տարի առաջին անգամ մրցույթում ներկայացված են երկու տարիքային խմբեր` մինչև 18 և 18 տարեկանից բարձր, որոնք մրցում են տարբեր անվանակարգերում: Հաղթող մասնակիցները մրցանակներ կստանան Օրանժ Արմենիա և Huawei ընկերությունների կողմից:
«Բաց խաղ» առաջնությունը ներկայացված է լինելու նաև տարածաշրջանի ամենախոշոր DigiTec Expo ցուցահանդեսին, որը տեղի կունենա հոկտեմբերի 2-4-ը «Երևան էքսպո» կենտրոնում: Տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում «Բաց խաղ» առաջնության տաղավարում 3 օր շարունակ կանցկացվի հեքեթոն: Մրցույթի մասնակիցները, ինչպես նաև ցուցահանդեսի այլ այցելուներ կփորձեն իրենց ուժերը խաղերի նախագծման ոլորտում:
Առաջնության երրորդ և եզրափակիչ փուլերը կկայանան հոկտեմբերին. կկազմակերպվի ցուցահանդես, որի ժամանակ կներկայացվեն եզրափակիչ փուլ անցած մասնակիցների խաղերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա