ԵԽԽՎ պատվիրակությունը նախընտրական այց կկատարի Ադրբեջան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 5 անդամներից կազմված պատվիրակությունը՝ իսպանացի Խորդի Շուքլայի ղեկավարությամբ, սեպտեմբերի 21-22-ին նախընտրական այցով կլինի Ադրբեջանում՝ գնահատելու նախընտրական շրջանը և քարոզարշավը՝ նոյեմբերի 1-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ։
Պատվիրակությունը, ինչպես նշվում է ԵԽԽՎ, կայքում հանդիպումներ կունենա խորհրդարանի խոսնակի, խորհրդարանական խմբերի և խորհրդարանում ներկայացված կուսակցությունների հետ, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ, որոնք ներկայացված չեն խորհրդարանում։ Բանակցություններ են նախատեսված նաև ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության հետ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ՀԿ-ների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։
Պատվիրակությունըայցից հետո հանդես կգա գրավոր հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանը հրաժարվել է դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանում 2015թ․-ի նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություներին, քանի որ գտնում է, որ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար հիմքեր չկան։ Այս մասին ասվում է նաև սեպտեմբերի 10-ին Եվրոպական խորհրդարանի՝ Ադրբեջանի վերաբերյալ ընդունած բանաձևում։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Մայքլ Գեորգ Լինքն էլ հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից դիտորդական առաքելության սահմանափակումների հետ կապված ԺՀՄԻԳ-ը չունի այլ ընտրություն, քան չեղյալ համարել իր դիտորդական առաքելությունը` Ադրբեջանում նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում