Բրավո, դուք հաջողել եք սահմանադրական փոփոխությունների քննարկման մեջ. Փոստանջյանը՝ ՀՀԿ-ականներին
«Այս պահին ԱԺ դահլիճում նստած է Հանրապետական խմբակցության 12 անդամ և դուք սա համարում եք Սահմանադրական բարեփոխումների բովանդակային քննարկում: Բրավո, դուք հաջողել եք սահամանադրական փոփոխությունների քննարկման մեջ», -այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Նա հայտարարեց, որ իր ելույթը չի վերաբերում Սահմանադրության փոփոխությունների նախագծին ու հավելեց. «Սահմանադրության փոփոխություններով փորձում են զինաթափել ժողովրդին, որպեսզի նորից տիրանան իշխանությանը»:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, ներկայիս իշխանություններին մերժողները «համահայկական օրակարգի ներքո պետք է ընդունեն սահամանդրական նվազագույն օրենքներ, որոնցից առնվազն պետք է ընդունվի Ընտրական օրենսգիրք, Լյուստրացիայի մասին օրենք»:
Հաջորդ անելիքը, ըստ Փոստանջյանի, անցումային արդարադատության հիմնումն է, որի «ձեռքի տակով» պետք է անցնեն ապօրինություն իրականացրած պաշտոնյաները: Նա բեմադրություն որակեց ներկայումս խորհրդարանում անցկացվող քննարկումը` Սահամանդրության փոփոխությունների նախագիծը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան