Միջպետական նշանակության ճանապարհը փակ է, գյուղացիները դուրս են եկել բողոքի (լուսանկարներ)
Երևան-Ստեփանակերտ միջպետական նշանակության մայրուղում այս պահին երթևեկությունը խափանված է, հսկայական խցանումներ են: Արարատի մարզի Լուսառատ և հարակից գյուղերի բնակիչները գյուղոլորտի կազմակերպիչներից պահանջում են մթերել դաշտում փչացող խաղողը:
Panorama.am-ի հետ զրույցում գյուղացիներն ասացին, որ մի մասի հետ Այգավանի գինու գործարանը պայմանագիր չի կնքել, իսկ պայմանագիր կնքածներն էլ բողոքեցին, որ այս տարի բերքը շատ է: Սահմանված չափով խաղողը մթերելուց հետո էլ բերքը մնացել է դաշտում:
Այս պահին գյուղացիների հետ բանակցելու է մեկնել Արարատի փոխմարզպետը, սակայն գյուղացիները չեն լսում նրան, քանի որ խնդրի մասին նրանք ավելի վաղ տեղյակ էին պահել մարզպետարանին: Նշենք, որ բողոքող բնակիչների երեխաները դպրոց չեն գնացել և ծնողների հետ մասնակցում են բողոքին:
Ըստ տեղեկությունների նույն վիճակն է նաև Արմավիրի մարզի գյուղերում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան