Գալուստ Սահակյանը` ՀԷՑ-ի վաճառքի մասին
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղյակ չէ, թե ովքեր են «Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության» գնորդները:
«Բաներ եք ասում, որից ես տեղյակ չեմ»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե չի՞ մտահոգվում, որ ՀԷՑ-ը գնող ընկերությունը գրանցված է օֆշորում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մտավախությունները կարող են բազմապիսի լինել: Կարելի էր մի բան հորինել, գրել թերթի մեջ, սպասեք մինչև կառավարությունը կպարզաբանի»:
Այնուհետև հավելեց. «Խնդիրը հետևյալն է, թե ինչպիսի նենգություններ կլինեն, և պարզ կդառնան, եթե տվյալ ընկերությունը որոշակիորեն տեսնենք ինչպիսի հնարավորություններ ունի և ինչպես հետագայում կգործարկի էլցանցերը»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան