Անդրես Շյուրլեն ձևացել է «Counter Strike» խաղի չեմպիոն
Գերմանացի հաղորդավարուհին, ով հարցազրույց էր վերցնում «Վոլֆսբուրգի» ֆուտբոլիստ Անդրե Շյուրլեից, շփոթել է նրան գերմանացի կիբերմարզիկ Քրիստիան Խմիլի հետ: Այս պատմության զավեշտը նրանում է, որ Անդրեն հումորի զգացումով է մոտեցել իրավիճակին և լրագրողուհու հարցերին պատասխանել որպես Քրիստիան Խմիլ:
Լրագրողուհի- Հուզված եմ, որ հնարավորություն ունեմ անցկացնելու այս ինքնաբուխ հարցազրույցը: Եվ քանի որ այն ինքնաբուխ է, իմ ձեռքի տակ միայն Վիքիպեդիայի նյութն է, և ես ներկայացնում եմ Քրիստիան Խմիլին՝ 2008 թվականի ESL(Electronic Sports League) չեմպիոնին: Բարև, Քրիստիան:
Շյուրլե- Ողջույն, ուրախ եմ, որ այստեղ եմ:
Լրագրողուհի- Զարմացած եմ, որ դու գերմաներեն ես խոսում: Այս նյութում նշվում է, որ դու Անգլիայից ես:
Շյուրլե- Մայրս գերմանուհի է, իսկ հայրս Անգլիայից է. դա չի կարող լինել Վիքիպեդիայի քո նյութում:
Լրագրողուհի- Այսինքն՝ դու մեծացել և միաժամանակ 2 լեզո՞ւ ես սովորել:
Շյուրլե- Այո:
Լրագրողուհի- Մի քանի հարց ունեմ. ի՞նչ ես մտածում Revenge-ի նկատմամբ Denial-ի հաղթանակի մասին:
Շյուրլե- Ի՞նչ, կրկնեք հարցը:
Լրագրողուհի- Իսկ ինչո՞ւ ես ծիծաղում:
Շյուրլե- Պատկերացում չունեմ:
Լրագրողուհի- Ի՞նչ է, դու է՞լ էիր մասնակցում այդ խաղին:
Շյուրլե- Ես խաղացել եմ Revenge-ի առաջատարի դեմ ու միշտ հաղթել նրան:
Լրագրողուհի- Այսինքն՝ նրանք քեզ համար ոչինչ են, որովհետև դու ավելի լա՞վ ես խաղում:
Շյուրլե- Այո, նրանք շանս չունեն իմ դեմ:
Լրագրողուհի- Բայց, ի՞նչ ես կարծում, վրիժառուների պարտությունն օրինաչա՞փ էր:
Շյուրլե- Անկասկած: Դա գերազանց խաղ էր:
Լրագրողուհի- Ինչո՞ւ են բոլորը ծիծաղում: (Օպերատորին) Դու հիմա՞ր ես:
Շյուրլե- Կարծում եմ՝ ես ինչ-որ բան պետք է բացատրեմ:
Անդրեն լրագրողուհուն բացատրեց, թե ինքն ով է, բայց այդ ամենից հետո էլ լրագրողուհին զավեշտալի հարց ուղղեց իր զրուցակցին:
Լրագրողուհի- Դու ասացիր, որ հանդես ես գալիս Գերմանիայի հավաքականում, ինչպե՞ս են այնտեղ քո գործերը:
Շյուրլե- Դու ֆուտբոլի մասին ընդհանրապես ոչինչ չգիտես, այնպես չէ՞:
Լրագրողուհի- Այո, ոչինչ:
Շյուրլե- Դե, հավաքականի հետ միասին… աշխարհի չեմպիոն դարձանք:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են