Շուշիի արհեստագործական ուսումնարանը մեկնարկել է առաջին ուսումնական տարին
ԼՂՀ Շուշի քաղաքում սեպտեմբերի 19-ին պաշտոնապես կբացվի Եզնիկ Մոզյանի անվան նորակառույց արհեստագործական ուսումնարանը:
450 ուսանողի համար նախատեսված ուսումնարանը, որը սեպտեմբերին մեկնարկել է իր առաջին ուսումնական տարին, շինարարական արհեստների մասնագիտական ուսուցման միակ կրթօջախն է Արցախում:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ կրթօջախը կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ և Լեռնային Ղարաբաղի կառավարության համաֆինանսավորմամբ:
Բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցի Ֆրանսիայից ժամանած մեծ պատվիրակությունը` Եզնիկ Մոզյանի ընտանիքի անդամները, նահանգների և քաղաքային իշխանությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, հայկական միությունների ներկայացուցիչներ`Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի գլխավորությամբ: Հիմնադրամի գործադիր վարչությունը ներկայացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները