ՀՀԿ-ականները Արամ Մանուկյանին 2 օր ժամանակ են տվել՝ ապացույցներ ներկայացնելու համար. «Ժողովուրդ»
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտնվել է բավականին բարդ իրավիճակում: Բանն այն է, որ նա նախօրեին ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է, որ Մարալիկում սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում ընտրողներին էլէներգիայի վճարման կտրոններ են բաժանվել: Նա ասել էր նաև որ պատրաստ է նույնիսկ ցույց տալ այդ «չեկերի» օրինակները:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ մի քանի պատգամավորներ՝ Սամվել Նիկոյանի գլխավորությամբ, մի շարք հեղինակություններ՝ Երևանից ու Մարալիկից, երեկ Արամ Մանուկյանին 2 օր ժամանակ են տվել՝ պահանջելով կամ ապացույցներ ներկայացնել, կամ ներողություն խնդրել:
Ի՞նչ եք պատրաստվում անել, «Ժողովուրդ»-ի այս հարցին Մանուկյանն ասաց. «Ես քաղաքական հայտարարություն եմ արել և կներկայացնեմ նաև փաստաթղթերը»:
Թերթը հավելել է, որ իր տեղեկություններով՝ Ա. Մանուկյանին այդ լուրը փոխանցել են Մարալիկի ՀԱԿ և ԲՀԿ գրասենյակներից: